-
09.04.2020|
17:42
Եվրամիության անդամ չորս պետություններ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանն ու Սլովակիան, որոշել են համերաշխության հատուկ ծրագիր սկսել կորոնավիրուսի դեմ պայքարում նախկին խորհրդային վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին աջակցելու համար:
-
09.04.2020|
17:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքով օժանդակել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը:
-
09.04.2020|
17:28
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ հայտարարել է մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը:
-
09.04.2020|
17:26
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարում է Եմենում հրադադարի մասին՝ որոշումը պայմանավորելով համաճարակային իրավիճակով: Հութի ապստամբներն առայժմ հրապարակային չեն արձագանքել այդ նախաձեռնությանը:
-
09.04.2020|
17:25
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի, կարանտինի ռեժիմում գտնվող քաղաքացիների թիվը 4 559 է, 353 հոգի գտնվում են բժիշկների հսկողության տակ, մահերի թիվը ապրիլի 8-ի դրությամբ 3 է՝ հայտնում են պաշտոնական աղբյուրները:
-
09.04.2020|
17:17
Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվը՝ 138 է:
-
09.04.2020|
17:13
Հայաստանյան որոշ թատրոններ հանդիսատեսի հետ կապը փորձում են պահպանել առցանց ներկայացումների միջոցով:
-
09.04.2020|
11:04
Կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններն ավելի շատ թշնամանք են տարածում ու սպառնում են մարդկանց կյանքին՝ գրում է Սեբաստիրան Լեբերը Der Tagesspiegel-ում:
-
09.04.2020|
11:01
Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գիշերը վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Բորիս Ջոնսոնը «պահպանում է ոգու կայտառությունը», թեպետ նրան թթվածին է տրվում, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված չէ:
-
08.04.2020|
23:12
Իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: